Տարկետում կտրամադրվի՝ կառավարության որոշմամբ

Կառավարության հերթական նիստի ժամանակ գործադիրը տարկետում կտրամադի Աղվան Գագիկի Արզումանյանին։

Նշենք, որ Արզումանյանը ծնվել է 1988 թվականի  նոյեմբերի 6-ին, 2006 թվականին ընդունվել է ՌԴ ազգերի բարեկամության համալսարան, որտեղ ուսանելու համար ՀՀ կառավարության 22.03.2007 թվականի N 320 որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից  ստացել է տարկետում մինչև ուսումնառության ավարտը` 2011 թվականի աշնանային զորակոչ:

Նույն բուհի կլինիկական ինտերնատուրայում /պետպատվեր/` մանկահասակների ստոմատոլոգիա մասնագիտությամբ ուսումնառությունը շարունակելու համար ՀՀ կառավարության  2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1875-Ա որոշմամբ                             Ա. Արզումանյանին տրվել է տարկետում մինչև 2012 թվականի աշնանային զորակոչ:

Իսկ կլինիկական օրդինատուրայում /մանկական ատամնաբուժություն /օրթոդոնտ/ մասնագիտությամբ/ ուսումնառություն ստանալու համար նրան տրվել է տարկետում ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 16-ի N 30-Ա որոշմամբ:

Ներկայումս նա ուսուցումը շարունակում է նույն բուհի ասպիրանտուրայում, որտեղ ուսանելու համար տարկետում տրամադրելու դիմումը նա ՀՀ կրթության և գիտության նախարարություն է ներկայացրել 2014 թվականի հուլիսի 29-ին: Բուհի կողմից տրամադրված տեղեկանքի համաձայն ուսումնառության ժամկետը սահմանված էր մինչև 2017 թվականի                 ձմեռային զորակոչ:

Նույն թվականի սեպտեմբեր ամսից սահմանված կարգով սկսվել է  տարկետման գործընթացը, որը տևել է մինչև 2015 թվականի հունիս ամիսը:                      Նշված ժամանակահատվածում Ա. Արզումանյանը գտնվում  էր Հայաստանի Հանրապետությունում և չէր կարող մասնակցել դասընթացներին, որի հետևանքով համալսարանից հեռացվելու խնդիր էր առաջացել:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը Ա. Արզումանյանը բուհում 1 տարով ձևակերպել է ակադեմիական արձակուրդ՝ մինչև ՀՀ կառավարության կողմից պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու որոշման ընդունումը:  ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի N 767-Ա  որոշմամբ նրան տրվեց  տարկետում՝ մինչև 2017 թվականի ձմեռային զորակոչ, որն արդեն իսկ վերոնշյալ հանգամանքներից ելնելով ժամանակավրեպ էր:

Ներկայումս ՀՀ կրթության և գիտության նախարարություն է դիմել Ա. Արզումանյանը  «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի  2-րդ մասին  համապատասխան իրեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը երկարաձգելու խնդրանքով՝ մինչև 2018 թվականի զորակոչ:

Որոշման նախագծի  ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ           Ա. Արզումանյանին հնարավորություն կընձեռվի ավարտել լավագույն բուհերից մեկը և ստացած գիտելիքները ներդնել Հայաստանի Հանրապետությունում ոլորտի զարգացման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել