Գործադրվում է ամեն ջանք՝ ՀՀ-ում կոռուպցիան վերացնելու համար. փոխվարչապետ

Այսօր՝ փետրվարի 7-ին  խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը վերջին տարիներին բարեփոխումներ է իրականացրել կոռուպցիոն ռիսկերի ոլորտում իրավիճակը բարելավելու համար, սակայն որոշ խնդիրներ այնուամենայնիվ դեռ կան. «Ներդրումային միջավայրը հանրապետությունում ընդհանուր առմամբ բարելավվել է, սակայն որոշ կոռուպցիոն ռիսկեր այնուամենայնիվ մնացել են, հատկապես՝ արդարադատության ոլորտում, հարկերի և այլն»:

Նրա խոսքով՝  օրենքների իմացությունը թույլ կտա շատերին խուսափել հանրապետությունում առկա կոռուպցիոն ռիսկերից:

Վաչե Գաբրիելյանն ընդգծեց նաև, որ իրավիճակն իսկապես այդքան էլ տագնապալից չէ նշելով նաև, որ Հանրապետությունում որոշ կոռումպացված բարձրաստիճան տարրեր դեռ կան. «Հայաստանում այս երևույթի դեմ պայքար է մղվում, և գործադրվում է ամեն ջանք այն վերացնելու համար: Գործընթացն ինքնին բավականին թափանցիկ է և հասարակությունից որևէ բան չի թաքցվում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել