Արտահանման ծավալները աճել են 43.3 տոկոսով, ներմուծումը՝ 55.8. Կարեն Կարապետյան

Այսօր՝ փոտրվարի 7-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը հարցով դիմեց կառավարությանը:

Պատագամավորը հիշատակեց, որ պաշտոնավարման սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը  դիմել էր Սփյուռքին՝ կոչ անելով Հայաստանում ներդրումներ կատարել. «Ի՞նչ արդյունքներ են գրանցվել»:

Հարցին պատասխանեց վարչապետը՝ նշելով, որ Սփյուռքից արձագանքներ եղել են. «Փետրվար ամսվա մեջ բոլոր նախարարությունները տալու են հաշվետվություն: Իսկ այն թվերը, որոնք ես եմ հայտարարել՝ 840, 830 միլիոնանոց ներդրումային ծրագրեր, այս պահին մենք դա ամփոփած ունենք: Եվ բոլոր ծրագրերը, որոնք մենք հայտարարել էին, 856 միլիոնից, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, իրագործվել են, ընդ որում 580 միլիոնը մասնավոր սեկտորից էր, դա արդեն ամփոփված է: 190 միլիարդ ներդրում է կատարվել նաև այս 856 -ից դուրս»:

Էդմոն Մարուքյան նաև հետաքրքրվեց, թե արդյո՞ք  Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդել մեր տնտեսության վրա:

«Նախ մեր բոլոր ապրանքները ՌԴ-ից չեն գալիս: Ձեզ 2 թիվ ներկայացնեմ: 2016 թվականի հունվար ամիսը 2017 թվականի հունվար ամսվա հետ համեմատած՝ արտահանումը աճել է 43.3 տոկոս, որից 19 տոկոսը ԵԱՏՄ-ն է, 50 տոկոսից ավելի՝ այլ երկրները: Ներմուծումը աճել է 55.8 տոկոս՝ նույն հարաբերակցությամբ: Իսկ կոնկրետ ծրագրեր ներկայացնելու օրինակները այս ամբիոնից չեն ներկայացնի: Ավելի կոնկրետ թվեր կներկայացնի ազգային վիճակագրական ծառայությունը»,-նշեց վարչապետ Կարապետյանը:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել