Հզոր պայթյուն՝ Բաքվի ռադիոսարքավորումների գործարանում

Բաքվում երեկ երեկոյան հզոր պայթյուն է որոտացել ռադիոսարքավորումների գործարանում, ինչի հաջորդել է հրդեհը: Այս մասին հաղորդում է ՌիաՆովոստին՝ հղում անելով Sputnik․az-ին։

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ հրդեհը մարվել է։

Գործակալության տվյալներով, գործարանը գտնվում է Պաշտպանության նախարարության հսկողության  տակ։ Ըստ ականատեսների, տեղական ժամանակով ժամը 19:15-ին երկինքը լուսավորվել է պայթյունից, հետո սև, խիտ ծուխ է բարձրացել։ Նրանց խոսքով գործարանի մոտ հրդեհաշիջող և շտապօգնության տասնյակ մեքենաներ են գնացել և մեծ թվով ոստիկաններ։

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ միջադեպի ժամանակ ոչ ոք չի վիրավորվել:

Պայթյունի պատճառը դեռևս չի հաղորդվում։

https://www.facebook.com/interaztv/videos/2151382094902058/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել