ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2018թ. փետրվարի 6-ի հրամանով դադարեցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի լիազորությունները։
ՔԿ նախագահի այսօրվա մեկ այլ հրամանով Լոռու մարզային քննչական վարչության պետ է նշանակվել Արթուր Ավետիսյանը՝ ազատվելով ՔԿ Կոտայի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնից: