Չարաշահումներ թույլ տված յուրաքանչյուր ոք պետք է ենթարկվի պատասխանատվության. ՔԿ

 Կազմավորման պահից ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարությունը կարեւորել է համակարգում հնարավոր չարաշահումների, կոռուպցիոն դրսեւորումների դեմ պայքարը, եւ այս տարիների ընթացքում այդ ուղղությամբ իրական քայլեր են ձեռնարկվել:

Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ անդրադառնալով Կամո Փիրուզյանի սպանության գործին:

«ՔԿ նախագահի, ղեկավարության դիրքորոշումը միանշանակ է՝ չարաշահումներ թույլ տված յուրաքանչյուր ոք պետք է ենթարկվի պատասխանատվության։ Քրեական գործերով օբյեկտիվ իրականության բացահայտումը, կատարված հանցագործություններին հնարավոր առնչություն ունեցած անձանց ինքնության պարզումը եւ նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալը վարույթն իրականացնող մարմնի առաջնահերթ խնդիրն է եւ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերով որեւէ ծառայողի, քննիչի կողմից հնարավոր չարաշահումների վերաբերյալ տվյալներ ստացվելու դեպքում դրանց մշտապես սահմանված կարգով ընթացք է տրվել, տրվում, դարձվում քննության առարկա եւ հենց ինքներս էլ բարձրաձայնում դրանց մասին։ Այս առումով բացառություն չէ նաեւ Կամո Փիրուզյանի սպանության գործը։

Քրեական գործով բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ստացվել ՔԿ առանձին ծառայողների կողմից այդ քրեական գործով թույլ տրված հնարավոր չարաշահումների վերաբերյալ, եւ դրանց հիման վրա քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, ուղարկվել ՀՔԾ։ Առաջնահերթ քննչական կոմիտեն է շահագրգռած տվյալ դեպքի օբյեկտիվ քննությամբ եւ նկատի ունենալով քրեական գործի առանձնահատկությունը, հնարավոր այլ ներգործությունը բացառելու նպատակով 3 ծառայող՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչության երկու քննիչ եւ Լոռու մարզային ՔԿ վարչության պետն այսօր ազատվել են աշխատանքից։ Նախնական տվյալները բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության արդյունքում կստուգվեն եւ կտրվեն համարժեք իրավական գնահատականներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել