Հրապարակվեց ցուցմունք տալուց հրաժարված Լիանա Սարգսյանի գործով դատավճիռը

Կենտորն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 6-ին, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ հրապարակվեց ցուցմունք տալուց հրաժարված Լիանա Սարգսյանի գործով դատավճիռը:

Նշենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով տուժող, նախազգուշացված լինելով ցուցմունք տալուց հրաժարվելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, նախ որպես վկա 24.04.2016թ., ապա որպես տուժող 2016 թվականի հունիսի 14-ին և օգոստոսի 16-ին հարցաքննությունների ընթացքում հրաժարվել է ցուցմունք տալուց:

Լիանա Սարգսյանը մեղավոր ճանաչվեց քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի  1-ին մասով: Նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվեց տուգանքը՝ 50 հազար ՀՀ դրամի չափով:

Նշենք, որ դատավճիռը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան՝ հրապարակվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել