Ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետ է նշանակվել ոստիկանության կապիտան Արթուր Ֆիշյանը։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Նշենք, որ Արթուր Ֆիշյանը նախկինում զբաղեցնում էր նույն բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Չարբախի բաժանմունքի պետի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Ջանիկ Մարությանը, որը վերջերս ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: