Մեկնարկում է հանրահավաք-երթը՝ ընդդեմ թանկացումների

Երևանում մեկնարկում է «Ելք» դաշինքի հանրահավաք-երթը՝ ընդդեմ թանկացումների։ Այս մասին հայտնում է Իրավաբան.net-ի լրագրողը:

«Մենք ունենք ոչ ադեկվատ, քաղաքացու կյանքից կտրված իշխանություններ։ Այդ իշխանություններին պետք է քաղաքացին ցույց տա իրենց տեղը։ Մինչև հունվարի 1-ն ունեցել ենք միջազգային գների թանկացումներ, և դա կապ չունի Հայաստանի թանկացումների հետ: Առանց քաղաքացիների մոբիլիզացիայի, առանց հանրային ճնշման որևէ բան հնարավոր չէ անել։ Այս գործողությունները միտված են այդ ճնշումը բանեցնելու»,-այս մասին հավաքի ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Հանրահավաքից հետո նախատեսվում է երթ՝ Շառլ Ազնավուրի հրապարակ-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի փողոց-Սայաթ Նովայի փողոց-Աբովյանի փողոց-Շառլ Ազնավուրի հրապարակ երթուղով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել