Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, գանգատների, դատարանների վճիռների դեմ տրվող վճռաբեկ գանգատների, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ տալու համար գանձվում է պետական տուրք: Այս մասին սահմանում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը:
Իրավաբան.net-ը ներկայացնում է դրույքաչափերը: Բազային տուրքի չափ է սահմանվում 1000 դրամը:
1. գույքային պահանջով հայցադիմումների համար | մինչև 1500 դրամ |
2. ամուսնալուծության մասին հայցադիմումների համար | 4000 դրամ |
3. ամուսնալուծության ժամանակ գույքի բաժանման համար | մինչև 1500 դրամ |
4. օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ հոգեկան հիվանդության, տկարամտության հետևանքով անգործունակ ճանաչված անձանց, ինչպես նաև երեք տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց հետ ամուսնալուծության մասին հայցադիմումների համար | 1500 դրամ |
5. բնակելի շենքերի վարձակալության պայմանագրի փոփոխման կամ լուծման, ժառանգություն ընդունելու ժամկետի երկարացման, գույքն արգելանքից ազատելու մասին հայցադիմումների և ոչ գույքային բնույթի (կամ գնահատման ոչ ենթակա) մյուս հայցադիմումների համար | 4000 դրամ |
6. հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների համար | 3000 դրամ |
7. պետական կառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիների իրավունքները և ազատությունները ոտնահարող ապօրինի գործողությունների դեմ գանգատների համար | 1500 դրամ |
8. դատական վճիռների դեմ ուղղված վճռաբեկ գանգատների համար | հայցադիմումը (հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումը) տալու դեպքում` վճարման ենթակա պետական տուրքի, իսկ գույքային վեճերի դեպքում` վիճարկվող գումարից ելնելով հաշվարկված տուրքի 30 տոկոսի չափով |
9. երևան եկած նոր հանգամանքների հետևանքով գործերի վերանայման վերաբերյալ հայցադիմումների համար | հայցադիմում ներկայացնելու ժամանակ գանձվող պետական տուրքի, իսկ գույքային բնույթի վեճերով` վիճարկվող գումարից ելնելով հաշվարկված տուրքի 30 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 1500 դրամից |
10. դատարանի վճռի, դատավճռի, դատարանի որոշման պատճենը (կրկնօրինակը) տալու համար | 1500 դրամ և բացի այդ, պատրաստված յուրաքանչյուր էջի համար` 150 դրամ |
Նշված հոդվածը լրացվել է նոր կետով, որով սահմանվում է Սահմանադրական դատարան դիմելու, ինչպես նաև Սահմանադրական դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ տալու համար գանձվող պետական տուրքին:
1. Սահմանադրական դատարան դիմելու համար` | 10.000 դրամ |
2. Սահմանադրական դատարանի որոշման պատճենը գործի քննությանը մասնակցող կողմերի կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար` | 500 դրամ և յուրաքանչյուր էջի համար` 150 դրամ |
Նշված լրացումն ընդունվել է 2018 թվականի հունվարի 17-ին և ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: