Երևանի կենտրոնում կատարված դանակահարությունը՝ մեքենան կայանելու պատճառով

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փետրվարի 1-ին Երևանի կենտրոնում դանակահարություն էր եղել: Խանջյան փողոցի 50 հասցեի մոտակայքում երկու մեքենաներ իր չէին զիջել՝ կայանելու համար: Նրանք վիճել և կռվել են, մեկը մի քանի րոպեով հեռացել է, մյուսի եղբայրը միջամտել էր վիճաբանությանը, վերադարձողը դանակահարել էր նրան:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից:

Ոստիկանության Նորք-Մարաշի բաժնում կատարվածի մասին տեղեկությունը ստացվել էր հիվանդանոցից:

Ականտես վկաներ հայտնաբերելու համար ոստիանները դեպքի վայր են մեկնել, հարցումների արդյունքում պարզվել է, որ տուժողն «Օպել» մակնիշի ավտոմեքենայով է եղել:

Ինչպես արդեն տեղեկացել էինք Քննչական կոմիտեից՝  տղամարդու մոտ ախտորոշվել է «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վնասվածք, աջ թոքի, աջ ներքին կրծքային զարկերակի առաջնային պերիկարդիալ ճարպաբջջանքի վնասումով, աջակողմյան հեմոպլեմոթիկ արյունահոսություն, աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք, աջ թուլակողի շրջանների կտրած-ծակած չթափանցող վիրավորում»: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Իրավաբան.net    

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել