Որքա՞ն են կազմում ակցիզային հարկի դրույքաչափերը

Ակցիզային հարկը հարկման օբյեկտ համարվող գործարքների և/կամ գործառնությունների իրականացման համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է: Սա ամրագրված է Հարկային օրենսգրքի 82-րդ հոդվածով:

Օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ակցիզային հարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.

Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՏԳԱԱ-ի

Ապրանքախմբի անվանումը

Հարկման բազայի չափման միավորը

Ակցիզային հարկի դրույքաչափերը

2018 թվականի հունվարի
1-ից

2019 թվականի հունվարի
1-ից

2020 թվականի հունվարի
1-ից

2021 թվականի հունվարի
1-ից

2207

էթիլային
սպիրտ

արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)

50 տոկոս,
բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 900 դրամ

2208 (բացառությամբ 2208 90 330 0
2208 90 380 0
2208 90 480 0
2208 20
2208 30
2208 40)

սպիրտային խմիչքներ

արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր

73 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 725 դրամ

84 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 835 դրամ

96 տոկոս,
բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 960 դրամ

110 տոկոս,
բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 1100 դրամ

2208 90 330 0
2208 90 380 0
2208 90 480 0

պտուղներից և (կամ) հատապտուղներից պատրաստված օղի

1 լիտր

1 լիտրի համար՝ 800 դրամ

2208 20

կոնյակ, բրենդի և այլ սպիրտային թրմեր

արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)

50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝

 

ա. 1-ից մինչև 3 տարի, ներառյալ՝

հնացման ժամկետ ունեցող խմիչքի

համար` 3000 դրամ

 

բ. 4-ից մինչև 5 տարի, ներառյալ՝

հնացման ժամկետ ունեցող խմիչքի

համար` 3500 դրամ

 

գ. 6-ից մինչև 10 տարի, ներառյալ՝

հնացման ժամկետ ունեցող խմիչքի

համար` 6000 դրամ

 

դ. 11-ից մինչև 15 տարի, ներառյալ՝

հնացման ժամկետ ունեցող խմիչքի

համար` 8500 դրամ

 

ե. 16-ից մինչև 19 տարի, ներառյալ՝

հնացման ժամկետ ունեցող խմիչքի

համար` 14000 դրամ

 

զ. 20 և ավելի տարի հնացման

ժամկետ ունեցող խմիչքի համար`

22000 դրամ

2208 30
2208 40

վիսկի, ռոմ և այլ սպիրտային թրմեր

արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր

66 տոկոս,
բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 3970 դրամ

76 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 4560 դրամ

87 տոկոս,
բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 5250 դրամ

100 տոկոս,
բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 6035 դրամ

2203

գարեջուր

արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր

30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 105 դրամ

2204

խաղողի գինի

արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր

10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 100 դրամ

2205

վերմուտ և խաղողի այլ գինիներ

արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր

50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 750 դրամ

2206
(բացառությամբ 2206 00 390
2206 00 590
2206 00 890)

խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), բացառությամբ պտղային, հատապտղային, մրգային գինիների և գինենյութի

արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր

25 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 270 դրամ

2206 00 390
2206 00 590
2206 00 890

պտղային, հատապտղային, մրգային և այլ գինիներ

արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր

10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 100 դրամ

2402 (բացառությամբ 2402 10 00011
2402 90 00011
2402 10 00012
2402 90 00012)

ծխախոտի արտադրանք

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գին՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ
1000 հատ

15 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1000 հատի համար՝ 7275 դրամ

15 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1000 հատի համար՝ 8370 դրամ

15 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1000 հատի համար՝ 9625 դրամ

15 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1000 հատի համար՝ 11070 դրամ

2402 10 00011
2402 90 00011

սիգար

1000 հատ

605000 դրամ

2402 10 00012
2402 90 00012

սիգարելա

1000 հատ

16500 դրամ

2403

ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ

1 կգ

1500 դրամ

2710 19 710 –
2710 19 980

3403 19 100 0, 3403 19 900 0, 3403 99 000 0

քսայուղ

արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 կգ

50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 կգ համար՝ 400 դրամ

2710 12

բենզին

1 տոննա

40000 դրամ

2710
(բացառությամբ 2710 12
2710 19 710 – 2710 19 980)

դիզելային վառելիք

1 տոննա

13000 դրամ

2709

հում նավթ,
նավթամթերքներ

1 տոննա

27000 դրամ

2711 (բացառությամբ 2711 11
2711 21)

նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ

1 տոննա

1000 դրամ

2711 21

սեղմված բնական գազ

1000 մ3

25000 դրամ

2. ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքների համար սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր ամբողջական տոկոսային կետի համար ակցիզային հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով (բացառությամբ կոնյակի սպիրտի), իսկ մինչև ինը տոկոս (ներառյալ) սպիրտայնությամբ ապրանքների համար ակցիզային հարկը յուրաքանչյուր լիտրի համար սահմանվում է 100 դրամ:

3. Ակցիզային հարկ վճարողների, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 2207 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի և չշշալցված կոնյակի սպիրտի) օտարման դեպքում (այդ թվում` անհատույց) այդ ապրանքների իրացման գինը (ներառյալ` ակցիզային հարկը և ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար 3500 դրամից` 100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:

4. ԱՏԳԱԱ 220820 ծածկագրին դասվող կոնյակ ներմուծող, արտադրող և (կամ) տարայավորող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են կոնյակի տարայի վրա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշել դրա հնացման աստիճանը՝ ըստ տարիների: ԱՏԳԱԱ 220820 ծածկագրին դասվող կոնյակի հնացման աստիճանի վերաբերյալ տարայի վրա մակնշման բացակայության դեպքում ակցիզային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի՝ ԱՏԳԱԱ 220820 ծածկագրին վերաբերող տողի «զ» ենթակետով սահմանված դրույքաչափից ոչ պակաս չափով:

5. Բենզինի մեկ տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և Օրենսգրքի 4-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի հանրագումարը 135000 դրամից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որ բենզինի մեկ տոննայի համար ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը հավասարվի 135000 դրամի:

Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել