Ինչպե՞ս հետ ստանալ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կրկնակի վճարված գումարները

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ վճարված գումարների կամ դրանց մի մասի վերադարձման համար կարող եք դիմել, եթե.

  1. Դուք որևէ ամսում վճարել եք դրոշմանիշային վճարը երկու և ավելի անգամ՝ տարբեր աղբյուրներից (նախորդ տարում 12000 դրամից ավել վճարված գումարը)
  2. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնող կամ ամուսին եք (նախորդ տարվա ընթացքում վճարված ամբողջ գումարը)
  3. Զոհված (մահացած) զինծառայողի ծնող, ամուսին կամ զավակ եք (նախորդ տարվա ընթացքում վճարված ամբողջ գումարը)

Դիմումները և փաստաթղթերը պատշաճ կերպ ներկայացնելու պարագայում երկօրյա ժամկետում Ձեր նշած բանկային հաշվին կփոխանցվի պահանջված դրոշմանիշային վճարը:

Եթե անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացված չեն, Ձեր դիմումը կմերժվի:

Դիմումի ձևերը և պահանջվող փաստաթղթերի ցանկը ներկայացված են ստորև:

Վերադարձի համար կարող եք դիմել Հիմնադրամին՝

Փոստով՝ ուղարկելով դիմումը և փաստաթղթերը ք. Երևան Վ. Սարգսյան 6, 0010 հասցեով,

Կամ անձամբ այցելելով ՀՀ կենտրոնական բանկ՝ Դեղատան փողոցի մուտքից (տե՛ս քարտեզը) և մուտքագրելով դիմումները և փաստաթղթերը:

Դիմումը և փաստաթղթերը Հիմնադրամ պետք է ներկայացվեն մինչև փետրվարի 28-ը:

Եթե Դուք հանդիսանում եք անհատ ձեռնարկատեր կամ նոտար կարող եք դիմումը և փաստաթղթերը ներկայացնել մինչև ապրիլի 30-ը ներառյալ: 

Եթե Դուք մեկից ավելի հիմքով վճարել եք դրոշմանիշային վճար

Հիմնադրամին ներկայացնում եք.

  1. Սահմանված ձևի լրացված դիմում՝ ուղղված Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանին (ներբեռնեք այստեղ)
  2. Ձեր անձը հաստատող փաստաթղթի պատճեն
  3. ՊԵԿ-ից ստացված տեղեկանք նախորդ տարում վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին (Ձև 4 տեղեկանք)

ՊԵԿ-ից տեղեկանք ստանալու համար պետք է դիմեք որևէ տարածքային ստորաբաժանում*, ներկայացնելով.

  • Ձեր անձը հաստատող փաստաթուղթ
  • Ձեր հանրային ծառայության համարանիշը (եթե չունեք՝ չունենալու մասին տեղեկանք)
  • Ձեր յուրաքանչյուր գործատուից ստացված տեղեկանք առ այն, որ դրոշմանիշային վճարները պահվել են հենց Ձեզանից:

Եթե Դուք ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնող կամ ամուսին եք

Հիմնադրամին ներկայացնում եք.

  1. Սահմանված ձևի լրացված դիմում՝ ուղղված Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանին (ներբեռնեք այստեղ)
  2. Ձեր անձը հաստատող փաստաթղթի պատճեն
  3. Զինծառայողի՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին տեղեկանք ստորև նշված մարմիններից (Ձև 2 տեղեկանք)
  4. ՊԵԿ-ից ստացված տեղեկանք նախորդ տարում վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին (Ձև 4 տեղեկանք)

Զինծառայողի՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին տեղեկանքը կարող եք ստանալ այն կառույցից, որտեղ ծառայում է զինծառայողը.

  • Պաշտպանության նախարարություն
  • Արտակարգ իրավիճակների նախարարություն,
  • Ազգային անվտանգության ծառայություն,
  • Ազգային անվտանգության ծառայությունը կամ
  • Ոստիկանություն

Այս տեղեկանքը ստանալու համար այդ մարմնին պետք է ներկայացնել.

  • Ձեր անձը հաստատող փաստաթուղթ,
  • Ձեր հանրային ծառայությունների համարանիշը (եթե չունեք՝ չունենալու մասին տեղեկանք)
  • Ձեր՝ զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթուղթ (Եթե ամուսինն եք՝ ամուսնության վկայական, եթե զավակը՝ ծննդյան վկայական, եթե ծնողը՝ զինծառայողի ծննդյան վկայական)
  • Զինծառայողի անձը հաստատող փաստաթուղթ,
  • Զինծառայողի հանրային ծառայության համարանիշ (եթե չունի՝ չունենալու մասին տեղեկանք)

ՊԵԿ-ից տեղեկանք ստանալու համար պետք է դիմեք որևէ տարածքային ստորաբաժանում*, ներկայացնելով.

  • Ձեր անձը հաստատող փաստաթուղթ
  • Ձեր հանրային ծառայության համարանիշը (եթե չունեք՝ չունենալու մասին տեղեկանք)
  • Ձեր գործատուից ստացված տեղեկանք առ այն, որ դրոշմանիշային վճարները պահվել են հենց Ձեզանից: Եթե վճարել եք դրոշմանիշային վճարը մի քանի հիմքով, պետք է ներկայացնել յուրաքանչյուր գործատուից ստացված տեղեկանք:

Եթե Դուք զոհված (մահացած) զինծառայողի ծնող, ամուսին կամ զավակ եք

Հիմնադրամին ներկայացնում եք.

  1. Սահմանված ձևի լրացված դիմում՝ ուղղված Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանին (ներբեռնեք այստեղ)
  2. Ձեր անձը հաստատող փաստաթղթի պատճեն
  3. Զինծառայողի՝ զոհված (մահացած) լինելու մասին տեղեկանք ստորև նշված մարմիններից (Ձև 3 տեղեկանք)
  4. ՊԵԿ-ից ստացված տեղեկանք նախորդ տարում վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին (Ձև 4 տեղեկանք)

Զինծառայողի՝ զոհված (մահացած) լինելու մասին տեղեկանքը կարող եք ստանալ այն կառույցից, որտեղ ծառայում էր զինծառայողը.

  • Պաշտպանության նախարարություն
  • Արտակարգ իրավիճակների նախարարություն,
  • Ազգային անվտանգության ծառայություն,
  • Ազգային անվտանգության ծառայությունը կամ
  • Ոստիկանություն

Այս տեղեկանքը ստանալու համար այդ մարմնին պետք է ներկայացնել.

  • Ձեր անձը հաստատող փաստաթուղթ,
  • Ձեր հանրային ծառայությունների համարանիշը (եթե չունեք՝ չունենալու մասին տեղեկանք)
  • Ձեր՝ զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթուղթ (Եթե ամուսինն եք՝ ամուսնության վկայական, եթե զավակը՝ ծննդյան վկայական, եթե ծնողը՝ զինծառայողի ծննդյան վկայական)
  • Զինծառայողի անձը հաստատող փաստաթուղթ, եթե առկա է
  • Զինծառայողի հանրային ծառայության համարանիշ, եթե առկա է
  • Զինծառայողի մահվան վկայականը

ՊԵԿ-ից տեղեկանք ստանալու համար պետք է դիմեք որևէ տարածքային ստորաբաժանում*, ներկայացնելով.

  • Ձեր անձը հաստատող փաստաթուղթ
  • Ձեր հանրային ծառայության համարանիշը (եթե չունեք՝ չունենալու մասին տեղեկանք)
  • Ձեր գործատուից ստացված տեղեկանք առ այն, որ դրոշմանիշային վճարները պահվել են հենց Ձեզանից: Եթե վճարել եք դրոշմանիշային վճարը մի քանի հիմքով, պետք է ներկայացնել յուրաքանչյուր գործատուից ստացված տեղեկանք:

* Պաշտպանության նախարարությունում, Արտակարգ իրավիճակների նախարարությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Ոստիկանությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում աշխատանքային պայմանագրով աշխատող կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրով եկամուտ ստացող անձանց մասով ՊԵԿ-ի փոխարեն տեղեկանքները տրամարդում են այդ մարմինները:

Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել