Արամուսում բնակարանային գողին բռնել են տնից փախչելիս

Հունվարի 29-ի գիշերը Կոտայքի մարզի Արամուս գյուղի Կենտրոնական փողոցի բնակիչները տուն վերադառնալիս տեսել էին, որ իրենց տան պատուհանից մի երիտասարդ է դուրս գալիս: Հետապնդել էին, բռնել ու ահազանգել ոստիկանության: Ահազանգին արագ արձագանքած Կոտայքի ոստիկանները նրան բերման են ենթարկել բաժին: Մարտունու բնակիչ 25-ամյա Կ.Պ.-ի մոտ հայտնաբերվել են պլանշետ ու ձեռքի ժամացույցներ: Իրերը հափշտակվել են նրան բռնած մարդկանց տնից: Ձեռնոցները ևս  Կ.Պ.-ի մոտ են եղել:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից:

Շարունակված հետախուզական միջոցառումներով Կոտայքի և Մարտունու ոստիկանները պարզել են, որ հունվարին Կ.Պ.-ն  Առինջ գյուղի տներց մեկից հետուստացույց է գողացել, նաև բնակարանային գողություններ է կատարել ոստիկանության Մարտունու բաժնի սպասարկման տարածքում գտնվող Ձորագյուղ, Ծակքար, Լիճք և Աստղաձոր գյուղերում:
Գողոնը՝ փող, համակարգիչ, հեռուստացույց և այլ կենցաղային իրեր:
Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են:
Գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում:
Անձը ձերբակալվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել