Ինչպե՞ս են գնահատվում բնակավայրերի պետական և համայնքային հողերը՝ օտարելու կամ վարձակալության տրամադրելու նպատակով

Պետական և համայնքային հողերը օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքերում վաճառքի կամ մեկնարկային նվազագույն գների հաշվարկման համար հողերը գնահատվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 29-ի N 1746-Ն որոշմամբ սահմանված կարգով` հողերի տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցներին և սահմաններին համապատասխան: Այս որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված կադաստրային արժեքները հիմք չեն հանդիսանում հողի հարկի հաշվարկման համար:

Այս մասին տեղեկանում ենք Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից:

ՀՀ բնակավայրերի հողերի տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները (Գգ) գտնվում են հետևյալ շրջանակներում՝

Մարզ (Երևան քաղաք) Նվազագույնը Առավելագույնը
Երևան քաղաք 0.0319 1.0000
Կոտայք 0.0024 0.1160
Արմավիր և Արարատ 0.0016 0.1160
Արագածոտն 0.0037 0.0754
Շիրակ 0.0016 0.0754
Լոռի 0.0016 0.0490
Տավուշ 0.0016 0.0319
Սյունիք, Վայոց ձոր և Գեղարքունիք 0.0016 0.0207

Հայաստանի Հանրապետությունում բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման գոտիների սահմանների նկարագրությունները և գործակիցներն ընդգրկվել են 16 գոտիներում, այդ թվում` Երևան քաղաքում 1-ից 9-ը, իսկ մարզերում` 6-ից 16-ը: Տարածագնահատման գոտիների արժեքները հետևյալն են.

Գոտին 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
Գործակիցները 1.0000 0.6500 0.4225 0.2746 0.1785 0.1160 0.0754 0.0490 0.0319 0.0207 0.0135 0.0088 0.0057 0.0037 0.0024 0.0016

Արժեքները

(դրամ/մ2)

60000 39000 25350 16476 10710 6960 4524 2942 1914 1242 810 528 342 222 144 96

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել