Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահը, որը ամիսներ առաջ ՊԵԿ նախագահի պաշտոնակատար էր նշանակել (28 հուլիսի 2017 թ.) հրաման է ստորագրել, որով բավարարել է «ԱԼԵՔՍ֊ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության դիմումը և ընկերության մի քանի մասնաճյուղերի տվել է մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեության լիցենզիա:
Հրամանի մեջ նշվում է. «Հիմք ընդունելով ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային գործի լիցենզավորման հանձնաժողովի 24.07.2017 թ. նիստի արձանագրությունը և հանձնաժողովի միջնորդությունը, «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ 01272278), ՀՀ, Շիրակի մարզ, Ախուրյանի համայնք՝ շաքարավազի գործարանի տարածքում տրամադրել «Փակ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեության» լիցենզիա»։
Լիցենզիաներ են տրվել նաև Շիրակի մարզ, ք. Գյումրի, Հացիկի խճ. 6/1, Շիրակի մարզ, Ախուրյանի համայնք՝ շաքարավազի գործարանի տարածքում, ք. Երևան, Բագրատունյաց փ. 89 հասցեում, Երևան, Շրջանայինի փ. 102/3 հասցեում գտնվող ընկերության մասնաճյուղերին:
Այսպիսով, ըկերությունը ընդգրկվում է ԵԱՏՄ մաքսային պահեստների կազմակերպիչների ռեեստրում և նրան է տրամադրվել մաքսային պահեստների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման մասին վկայականը։