Բոլոր դիմորդները «Հայոց լեզու» առարկայից միասնական քննություն պետք է հանձնեն

Հայաստանում այսուհետ ցանկացած բուհ ընդունվելու համար դիմորդները «Հայոց լեզու» առարկայից միասնական քննություն պետք է հանձնեն, սակայն միևնույն ժամանակ նոր օրենքով կրճատվում է բուհերում հայոց լեզվի պարտադիր դասավանդման տևողությունը՝ ներկայիս երկու կիսամյակի փոխարեն մեկ կիսամյակ դառնալով:

Նշենք, որ«Բարձարգույն կրթության մասին» օրենքի նախագծի համաձայն՝ անկախ բուհի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից՝ բակալավրի կրթական աստիճանի ցանկացած մասնագիտության գծով ՀՀ քաղաքացիների ընդունելության համար առարկայի միասնական քննությունը պարտադիր է:

Հայոց լեզվի միասնական քննություն պետք է հանձնեն նաև Հայաստանում օտարերկրյա բուհերի կամ օտարերկրյա բուհերի մասնաճյուղերի դիմորդները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել