Նոր կոնվենցիա` միջազգային հարկային համագործակցության ոլորտում

Հունվարի 24-ին Ստրասբուրգում ստորագրվել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության և Եվրոպայի խորհրդի «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված): Կոնվենցիան իր տեսակով հանդիսանում է  եզակի բազմակողմ գործիք, որը հնարավոր է դարձնում հարկային համագործակցության բոլոր ձևաչափերը` կանխելով հարկումից խուսափելը և նպաստելով հարկեր չվճարելու դեմ պայքարն էլ ավելի արդյունավետ դարձնելուն:

Կոնվենցիայի հիմնական նպատակն է ստեղծել միջազգային համագործակցության համար բարենպաստ պայմաններ երկրների հարկային օրենսդրությունների կատարելագործման համար` միևնույն ժամանակ պաշտպանելով հարկ վճարողների հիմնական իրավունքները: Կոնվենցիան իր մեջ ներառում է հարկային համագործակցության գրեթե բոլոր ձևերը՝ հարկային պարտավորությունների գնահատում, հավաքագրում, հարկերից խուսափելու և հարկեր չվճարելու դեմ պայքարի մեխանիզմների մշակում, տեղեկությունների փոխանակում և այլն:

Նշենք նաև, որ Հայաստանը թվով 117-րդ երկիրն է, որը միացել է կոնվենցիային:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել