Հաշմանդամություն ունեցող անձիք բողոքի ցույց են կազմակերպել կառավարության շենքի մոտ

Հաշմանդամություն ունեցող բազմաթիվ քաղաքացիներ այսօր՝ փոտրվարի 1-ին, հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ բողոքի ձայն բարձրացնելու իրենց սպասարկող պրոթեզարանի փոփոխության վերաբերյալ:

Ցուցարարների խոսքով՝ նրանք տարիներ շարունակ ստացել են վերջույթների որակյալ պրոթեզներ, ինչի շնորհիվ կարողացել են մեծ ծանրություն բարձրացնել, պրոթեզն առանց հանելու և հանգստանալու կրել երկար ժամանակ, ու հիմա չեն ուզում զրկվել այդ հնարավորությունից:

Կառավարության նիստի ավարտից հետո նրանք հեռացան, սակայն նշեցին, որ  իրենց պահանջը չկատարելու դեպքում կշարունակեն պայքարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել