Թաիլանդում փետրվարի 1-ից գործում է ամենահայտնի լողափերում ծխելու արգելքը: Խախողներին սպառնում է տուգանք կամ ազատազրկում։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ լրատվական գործակալությունից:
Թագավորության ծովային և ափամերձ ռեսուրսների վարչությունը տեղեկացնում է, որ արգելքը գործում է երկրի 15 մարզերի 24 լողափերում։ Դրանց թվում են այնպիսի հայտնի լողափեր ինչպիսիք են Պիկետ կղզու, Պաթայայի, Հուա Հին և այլ հանգստավայրի լողափերը։
Արգելքի խախտման դեպքում սպառնում է տուգանք մինչև 100 հազար բահտ (ավելի քան 3 հազար դոլար), և/կամ մինչև մեկ տարվա ազատազրկում։