Մեդվեդեվը, Լավրովև և Պեսկովը ընդգրկվել են ԱՄՆ «կրեմլյան ցուցակ»-ում

ԱՄՆ Ֆինասնսների նախարարությունը երկուշաբթի երեկոյան հրապարակել է «կրեմլյան զեկույց»` այն անձան ցանկը, ովքեր մոտ են կանգնած ռուսական ղեկավարությանը և կարող են հայտնվել Վաշինգտոնի նոր սահմանափակումների թիրախում: Այս մասին տեղեկացնում է РИА НОВОСТИ կայքը:

Ցանկում ընդգրկվել է 210 հոգի` 114 քաղաքական գործիչ և 96 գործարար: Զեկույցի հեղինակներն ընդգծել են, որ ցանկը սանկցիոն բնույթ չի կրում:Նշվում է, որ քաղաքական գործիչների և օլիգարխների ցանկը կազմվել է օբյեկտիվ չափարոշիչների համաձայն , որոնք վերցվել են բաց աղբյուրներից:

Փաստաթղթում հայտնվել է ռուսական կառավարության ամբողջ կազմը` ներառյալ վարչապետ Դմիտրի Մեդվեդեվը: Ցուցակում են նաև բոլոր դաշնային նախարարները, այդ թվում`արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի ադմինիստրացիայի ղեկավարությունը, որոց թվում է նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, ինչպես նաև Պետդումայի և Դաշնային խորհրդի խոսնակներ, պետական կազմակերպությունների ղեկավարներ և այլ պետական պաշտոնյաներ ու խոշոր գործարարներ:

Պատրաստեց Վիկտորիա Բադալյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել