Ի՞նչ կենսագրություն ունի արդեն նախկին ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանը

Այսօր՝ հունվարի 29-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը ազատվել է պաշտոնից:

Ձեզ ենք ներկայացնում նրա կենսագրությունը:

Կրթություն

  • Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը,
  • Ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանը՝ իրավաբանի որակավորմամբ։
  • Սովորել է ԱՄՆ Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում։
  • Իրավաբանական գիտությունների թեկնածու է։

Աշխատանքային գործունեություն

  • 1995-1999 թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, որպես մասնագետ, խորհրդատու, փորձագետ,
  • 1999-2001 թթ. աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազությունում՝ ՀՀ զինվորական դատախազի օգնական,
  • 2001-2003 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ,
  • 2003-2008 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ,
  • 2008 թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:
  • 2009 թ. օգոստոսի 25-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
  • 2009 թ. օգոստոսի 26-ից սեպտեմբերի 9-ը – ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։
  • 2009 թ. սեպտեմբերի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ:
  • 2014 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:
  • 2014 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ:

Պարգևներ և կոչումներ

  • 2009 թ. սեպտեմբերի 15-ին շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում,
  • 2011 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանգրով շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի հատուկ կոչում:
  • 2006 թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով։
  • 2014 թ. սեպտեմբերի 3-ին քրեակատարողական ծառայության անցնելու կապակցությամբ ստացել է արդարադատության գեներալ-մայորի կոչում։

Ամուսնացած է, ունի մեկ որդի, մեկ դուստր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել