ՀՀ Նախագահի՝ 2018թ-ի հունվարի 18-ի հրամանագրով՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր՝ դադարեցնելով պաշտոնավորումը ՀՀ վարչական դատարանում:
Այս մասին տեղեկանում ենք դատական դեպարտամենտից: Ստորև ձեզ ենք ներկայացնում Կարեն Ավետիսյանի կենսագրությունը:
Նորանշանակ դատավորը ծնվել է 1978 թվականին քաղաք Երևանում:
Կրթություն
2000 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը։
2005 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանք
2000 թվականին աշխատել է որպես «Հասկ 7×1» ԼՏԸ գլխավոր հաշվապահ։
2001 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատական նիստերի քարտուղար։
2004 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավորի օգնական։
2007 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորի խորհրդական։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի օգնական։
2009 թվականի մայիսի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։
ՀՀ Նախագահի 2018 թվականի հունվարի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր: