Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղ առաջանալու կապակցությամբ, հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը հայտարարում է այդ տեղի համար առաջադրումների սկսվելու մասին: Այս մասին տեղեկանում ենք դատական դեպարտամենտից:
Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում (մինչև սույն թվականի փետրվարի 8-ը), հավակնորդները կարող են հայտով դիմել Արդարադատության խորհրդին:
Հայտերը ներկայացնել Արդարադատության խորհրդի աշխատակազմ` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեով /Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական շենք/: