Այսօրվանից ուժի մեջ է մտնում Կառավարության կողմից նախաձեռնած և Ազգային ժողովում տարեվերջին հաստատված դատական համակարգին վերաբերող օրենսդրական նախաձեռնություն, որով Երևան քաղաքի առանձին վարչական շրջանների դատարան այլևս գոյություն չունի, այն կոչվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ունենալու է 1 դատարանի նախագահ և բոլոր դատավորները գործելու են այդ դատարանի իրավասության ներքո։
Սպասվում է, որ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների նախագահների ու դատավորների լիազորությունները նախագահի հրամանագրով պետք է դադարեցվեն։
Այս փոփոխությունը կատարելու դրդապատճառը տարբեր վարչական շրջաններում ընդհանուր իրավասության դատարանների դատավորների անհամաչափ ծանրաբեռնվածությունն է: