Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի հունվարի 18-ի նիստում կուսակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ: Նախագահը Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկել է համաձայնություն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու` ևս մեկ անգամ ներկայացնելով իր պատկերացումները ապագա նախագահի որակական հատկանիշների մասին, որոնց, Նախագահի համոզմամբ, միանգամայն համապատասխանում է կուսակցությանն իր կողմից առաջարկված թեկնածուն:
Ստորև ձեզ ենք ներկայացնում Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի կենսագրությունը․
Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևանում, Հայաստան։ Ամուսնացած է, ունի երկու որդի։
Կրթությունը
Երևանի պետական համալսարան, տեսական ֆիզիկա և մաթեմատիկա
Աշխատանքային փորձը
1976-1984 Երևանի պետական համալսարան, Ֆիզիկայի դասախոս, դոցենտ, Համալսարանի տեսական ֆիզիկայի Կոմպլեքս համակարգերի համակարգչային մոդելավորման բաժնի հիմնադիր
1984-1985, 1989-1991 Օտարերկրյա հետազոտող, իսկ այնուհետև դասախոս Քեմբրիջի համալսարանում, Լոնդոնի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտում
1991-1995 ՄԹ-ում Հայաստանի դեսպան
1991-1999 Եվրոպայի ավագ դեսպան, դեսպան Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքեմբուրգում և Վատիկանում
1995-1996 ԵՄ-ում ՀՀ Առաքելության ղեկավար
1996-1997 Հայաստանի Հանրապետության վարչապետ
1998-1999 Վերանշանակում ՄԹ-ում Հայաստանի դեսպան
1993-2000 Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի նախագահի և ՎԶԵԲ կառավարչի հատուկ խորհրդատու
2000 – Eurasia House International –ի հիմնադիր նախագահ
2001-2011 Քեմբրիջի համալսարանի Ջաջ բիզնես դպրոցում Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն
2002 Ամենամյա Եվրասիական մեդիա ֆորումի (Astana) հիմնադիր
2003 Քեմբրիջի համալսարանում Տարեկան ազդեցիկ կոնֆերանսի հիմնադիր
2001-2013 British Petrolium, Alcatel, Telefonica ընկերությունների գլխավոր խորհրդատու, Բանկ օֆ Ամերիկա Մերիլ Լինչի և այլ միջազգային ընկերությունների ավագ խորհրդատու
Պատվավոր և գործադիր պաշտոններ
Էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ (WEFForum)
Արևելք արևմուտք ինստիտուտի (EWI) փոխնախագահ
Եվրոատլանտյան անվտանգության նախաձեռնության հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ)
Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի հիմնադիր նախագահ
Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (GLF) խորհրդի անդամ
Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի խորհրդի անդամ
Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի խորհրդի անդամ
Ջոն Սմիթ Հիմնադրամ, Լոնդոն, ՄԹ, հոգաբարձու
Միջազգային տնտեսական ալիանս, համաշխարհային առաջնորդության խորհրդի անդամ
Պատվավոր ավագ հետազոտող մաթեմատիկական գիտությունների դպրոցում, Քուին Մարի և Վեստֆիլդ քոլեջ, Լոնդոնի համալսարան
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր
Պարգևներ
1997 Սուրբ Գրիգոր Մեծ պարգև Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդ պապից
2008 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մեդալ, Ամենայն Հայոց կաթողիկոս Նորին Սրբություն Գարեգին Երկրորդից
Հեղինակ է բազմաթիվ ակադեմիական հոդվածների և հրապարակումների տեսական ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, համակարգչային մոդելավորման, քաղաքագիտության և անցումային տնտեսության ոլորտներում։
Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։