Ճանապարհաշինության ոլորտում նախաորակավորման ինստիտուտ կներդրվի

Ներկայումս գործող կարգավորումների արդյունքում ճանապարհաշինության  և ճանապարհների հիմանանորոգման ոլորտում գնումների գործընթացն այժմ ընթանում է առանց նախաորակավորման փուլի։ Սրա արդյունքում նախագծային, տեխնիկական հսկողության և շինարարական աշխատանքները գործնականում առաջացնում են որոշակի խնդիրները։ Գործադիրի հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Կարեն Կարապետյանը։

Նա նաև նշեց, որ նման խնդիրների ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով միջազգային փորձում գնումների գործընթացում իրականացվում է նախաորակավորման ինստիտուտի կիրառումը։ «Հանձնարարում եմ՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլգիաների և ֆինանսների նախարարներին, ինչպես նաև Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել ճանապարհաշինության  և ճանապարհների հիմանանորոգման ոլորտում, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության պետական գնումների այլ ոլորտներում համապատասխան գործընթացում նախաորակավորման ինստիտուտ ներդնելու վերաբերելու մասին առաջարկություններ»,-ասաց Կարեն Կարապետյանը։

Այնուհետև կառավարության ղեկավարը մանրամասնեց․ «Նախաձեռնությանը հիմնականում դեմ է Ֆինանսների նախարարությունը, որ մենք հնարավոր է էժան լուծումները բաց թողնենք։ Բայց ունենք դեպքեր, որ առանց նախաորակավորման հաղթում է տենդերը՝ անհասկանալի կառույց, որը համապատասխան հմտություն չունի։ Մենք պետք է այս երկու մոտեցումների մեջ լավագույն կետը գտնենք, և որ շինարարության ծավալը, աճը չընկնի, և հասկանանք, թե ու՞մ հետ ենք գործ բռնում և ինչքանո՞վ ենք այդ մարդու աշխատանքներից լուծումներ ակնկալում»,-իր խոսքն ավարտեց վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել