Կառավարությունը հաստատեց աջ ղեկով մեքենաների արգելքի վերաբերյալ օրենքի նախագիծը

Կառավարությունը հաստատեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» օրենքը:

Նշված սահմանափակումը չի տարածվելու մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներմուծված աջ ղեկով մեքենաների վրա: Վերջիններիս տերերը կարող են ազատ շահագործել,  հաշվառել և վերահաշվառել իրենց սեփականության իրավունքով աջակողմյան տեղաբաշխմամբ  տրանսպորտային միջոցները:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ով այօր վարում էր նիստը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հարցրեց, թե ի՞նչ իրավական հիմքեր կան այս որոշումը ընդունելու համար:  Նախարարը պատասխանեց, որ մտահոգությունները տեսական են. «Ըստ ոստիկանության և ապահովագրական ընկերությունների տրամադրած տվյալների՝ տոկոսային հարաբերությամբ՝ աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների քանակը մոտ 28 տոկոսով ավելի է: Իսկ վթարների ընթացքում վիրավորների քանակը մոտ 39 տոկոսով է ավել: Դա շատ բարձր թիվ է և առաջին հերթին մտածելով ժողովրդի անվտանգության մասին՝ մենք գնացել ենք այս որոշմանը» :

Վաչե Գաբրիելյանը նաև նշեց, որ հարկ է օրենսդրական սահմանափակում մտցնել նաև ներմուծման համար: Օրենսդրական փաթեթը կառավարությանը կներկայացվի հաջորդ շաբաթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել