Oրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հայտով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից կտրվի փոխհատուցում: Այս մասին տեղեկանում ենք իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքից՝ e-draft-ից:
Կամավոր փրկարարին պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվում է նրա հիմնական աշխատավայրում վերջինիս համար սահմանված միջին աշխատավարձը:
Սահմանված կարգով վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը ստանալուց հետո, հասանելիք գումարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում վճարում է շահառուին և այդ մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրված նամակով իրազեկում է վերջինիս: