Կամավոր փրկարարը պետության կողմից կստանա փոխհատուցում

Oրացուցային տարվա ընթաց­քում մինչև 15 աշխատանքային օր ժամ­կե­տով արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի  հայտով արտակարգ իրա­վի­ճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից կտրվի փոխհատուցում: Այս մասին տեղեկանում ենք իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքից՝ e-draft-ից:

Կամավոր փրկարարին պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվում է նրա հիմնական աշխատա­վայրում վերջինիս համար սահմանված միջին աշխատավարձը:

Սահմանված կարգով վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը ստանալուց հետո, հասանելիք գումարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում վճարում է շահառուին և այդ մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրված նամակով իրազեկում է վերջինիս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել