Գործադիրն այսօրվա նիստին փոփոխություններ է կատարել 2004 թվականի մարտի 4-ին ընդունված «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և արտոնյալ բժշկական օգնության մասին» որոշման մեջ:
Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Նա նշել է, որ շարունակելով առողջապահության ոլորտի ֆինանսավորման բարեփոխումները՝ նախագծով առաջարկվում է գործող սկզբմունքները համապատասխանեցնել 2018 թ-ին պետբյուջեի օրենքով հաստատված նոր կառուցվածքով։ Սա թույլ կտա ապահովել և սոցիալական արդարության սկզբմունքը, և՛ բաշխման թափանցիկությունը, և՛ ֆինանսական կարգապահությունը։
«Նախատեսվում է սոցիալական հատուկ խմբերում չընդգրկված, սակայն պետպատվերի շրջանակում բուժօգնության կարիք ունեցող անձանց ուղեգրեր տրամադրելու կարգը պարզեցնել՝ դարձնելով առավել հասանելի տարածքային առումով և օգտագործելով էլեկտրոնային համակարգի հնարավորություները՝ ապահովել հստակ քվոտավորման համակարգ» ,-ասաց առողջապահության նախարարը։