ԱԻՆ-ում սպայական կոչումներ են շնորհվել

ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հրամանով սպայական առաջին կոչումը շնորհվում է մրցութային կարգով: Այս օրերին կայացել է հերթական մրցույթը, որին մասնակցելու համար դիմել էր 99 փրկարար ծառայող:

Հանձնաժողովը մրցույթն անցկացնում է «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ՓԾ կրտսեր խմբի պաշտոններից սկզբնական (լեյտենանտ) սպայական պաշտոններում նշանակվող, ինչպես նաև պահեստազորից, այլ պետական մարմիններից և փրկարարական ծառայության սկզբնական սպայական պաշտոններում նշանակվելու համար դիմած քաղաքացիներից փրկարարական ծառայության անցնող անձանց գործնական ունակությունների, մասնագիտական պատրաստվածության, անձնական, բարոյական հատկանիշների, կրթության, առողջական, հոգեբանական և ֆիզիկական պատրաստականության վիճակը ստուգելու համար:

Ընդհանուր զարգացվածության և գիտելիքները ստուգելու համար կիրառվում են ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կողմից մշակված հարցաշարեր:

Մրցույթի արդյունքներով թափուր պաշտոնի նշանակման համար առավելություն տրվում է մրցութային կարգով առավելագույն արդյունք ցուցաբերած, իսկ հավասար արդյունքների դեպքում՝ ավելի երկար ծառայողական ստաժ ունեցող ծառայողներին:

Ֆիզպատրաստվածության ստուգարքից դրական գնահատական է ստացել 40 դիմորդ, որոնք և մասնակցել են բանավոր քննությանը:

Հաշվի առնելով ֆիզիկական պատրաստվածությունը, հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական չափորոշիչները, ինչպես նաև բանավոր քննության արդյունքները՝ փ/ծ լեյտենանտի կոչում է շնորհվել 8 ծառայողի:

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամաններով շնորհվել են նաև հերթական սպայական կոչումներ: Փրկարար ծառայության փոխգնդապետի կոչում է ստացել 3, մայորի կոչում՝ 6 ծառայող, իսկ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրենի տեղակալ, փրկարարական ուժերի և միջոցների բաժնի պետ Արթուր Հակոբյանին շնորհվել է փ/ծ գնդապետի կոչում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել