Կոռուպցիան այն չարիքն է, որը քանդում է համակարգը ներսից․ ԿԳ փոխնախարար

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ և Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 9-ին նշվեց Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը։

Միջոցառման ժամանակ քննարկվեցին ՀՀ 2015-2018 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության 4 թիրախային ոլորոտների (կրթություն, առողջապահություն, պետեկամուտների հավաքագրում և ոստիկանություն) վերաբերյալ ծրագրերն ու առաջարկները:

Կրթության ոլորտի հակակոռուպցիոն ծրագիրը ներկայացվեց ԿԳ փոխնախարար Դավիթ Սահակյանի և  ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից անկախ փորձագիտական հանձնախմբի անդամ Մարատ Ատովմյանի կողմից։ Պանելային քննարկումը վարում էր  Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։

Ամբողջական քննարկումը՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել