Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 4-ից 8-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2514 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 501 հեռախոսազանգի:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 18 բողոքի:
2017 թվականի դեկտեմբերի 4-ից 8-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1999 քաղաքացի:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից։