Հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց․ Արցախի ՊՆ

Դեկտեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել