ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում` նոյեմբերի 23-ի և 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 23-ի և 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով: 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսային՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 23-26-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով:
![](https://www.mes.am/u_files/image/Wheather/2017/NOVEMBER/22ARM1.jpg)
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 23-ի և 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի տեսքով, 23-ի և 24-ի ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
![](https://www.mes.am/u_files/image/Wheather/2017/NOVEMBER/22ARM2.jpg)
Երևան քաղաքի նոյեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 19.60C (1995 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -9.90C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 4.70C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: