Խաբարովսկում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

Ռուսաստանում կործանվել է Խաբարովսկ քաղաքից Նելկան բնակավայր ուղևորվող ինքնաթիռը։ Այս մասին տեղեկանում ենք ՌիաՆովոստի-ից։ 

Ավիավթարի հետևանքով զոհվել է 8 մարդ, այդ թվում երկու օդաչուները։ Փրկվել է միայն 4 տարեկան աղջիկ։ Աղբյուրի փոխանցմամբ բժիշկները նրա վիչակը գնահատում են կայուն ծանր։

L-410 մակնիշի 16 տեղանոց օդանավում եղել է 7 ուղևոր և 2 հոգանոց անձնակազմ:

Նշվում է, որ ինքնաթիռը պատրաստվել է վայրէջքի, սակայն ընկել է անտառն ու ամբողջությամբ ոչնչացվել:

Քննչական կոմիտեն աղետի 3 վարկած է դիտարկում:

«Ներկայումս քննությունը տեղի ունեցածի 3 հնարավոր վարկած է քննում՝ եղանակային անբարենպաստ պայմաններ, օդաչուների սխալներ կամ տեխնիկական անսարքություն»,- հայտնել են ՔԿ-ից:

Տեղի ունեցածի փաստով քրեական գործ է հարուցվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել