Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կառավարության հավանությանն է ներկայացրել «Գեոկոսմոս» անվանումով փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Ընկերություն), որի նպատակն է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը:
Ընկերության կանոնադրական կապիտալի չափը կսահմանվի 419 մլն դրամ, որը կբաժանվի 419000 հասարակ անվանական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը 1000 ՀՀ դրամ անվանական արժեքով:
Ընկերության 419000 հասարակ անվանական բաժնետոմսերի կառավարման լիազորություններ վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը կլիազորվի հաստատել բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները և կանոնադրությունը, ընտրել ընկերության տնօրենների խորհրդի և վերստուգող հանձնաժողովի (վերստուգող) անդամներ, ձևավորելու ընկերության գործադիր մարմինը կամ նշանակելու ընկերության գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
Ընկերուոյթւոնը ստեղծվում է որպես պաշտպանության նախարարությանը ամրացված Երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունիչ կայանի շահագործումը կարգավորելու անհրաժեշտությամբ: