Ուսանողները վերսկսել են դասադուլը: Նրանք Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մի քանի ֆակուլտետների դռների դիմաց թռուցիկներ են փակցրել՝ իրազեկելով դասադուլի ակցիայի մասին և կոչ անելով ուսանողներին միանալ իրենց:
Ուսանողները անցնում են ֆակուլտետներով և բանավեճի են հրավիրում ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմին: Կենսաբանության ֆակուլտետում հրաժարվեցին նրանց հետ բանավիճելուց ու նրանք շարժվեցին դեպի ռոմանոգերմանական ֆակուլտետի մասնաշենք:
Բանավեճի հրավիրելու նպատակը ըստ ուսանողների, ապացուցելն է, որ ոչ թե իրենք են փոքրամասնություն կազմում, այլ նրանք, ովքեր կողմ են տարկետումը սահմանափակող օրինագծին: