«Աշխարհի գլխավոր գիտական ցանցահեն» Էլբակյանը պետք է մոտ $ 20 մլն տուգանք վճարի

Ղազախստանում ապրող հայազգի գիտնական Ալեքսանդրա Էլբակյանը դատական հետապնդման կենթարկվի: Այս որոշումը կայացրել է ԱՄՆ Վիրջինիա նահանգի դատարանը: Ալեքսանդրա Էլբակյանը գիտական հրապարակումների աշխարհում խոշորագույն ցանցահենային ռեսուրսի՝ Sci-Hub կայքի հեղինակն է և ադմինիստրատորը:

Էլբակյանը թաքնովում է Ռուսաստանում և պետք է վճարի բազմամիլիոնանոց տուգանք: Բացի այդ, Էլբակյանի գործողություններից տուժած արևմտյան կազմակերպություններին իրավունք կտրվի նրա կայքը խիստ ինտերնետ-գրաքննության ենթարկել՝ չինական ոճով: Մինչ օրս, ԱՄՆ-ում նման գործողությունները դիտարկվում էին որպես խոսքի ազատության սահմանափակում, գրում է Kp.ru-ն ArsTechnica-ի վրա հղումով:

Հիշեցնենք, որ 2016-ի սկզբին հայտնի դարձավ, որ ղազախստանաբնակ հայ ուսանողուհի Ալեքսանդրա Էլբակյանը ստեղծել է Sci-Hub կայքը, որտեղից կարելի է գրեթե ցանկացած գիտական աշխատություն ներբեռնել, ընդ որում անվճար` այլ կայքերում դրա համար առնվազն $ 30 է հարկավոր: Կայքն այնքան պահանջված է դարձել, որ խոշորագույն գիտական Elsevier հրատարակչությունը հայց է ներկայացրել կայքի դեմ:

Կայքի սկզբունքը հետևյալն է. հարցում ստանալով, կայքը ստուգում է, արդյոք անհրաժեշտ աշխատությունն առկա է նույնպես ցանցահենային LibGen կայքում: եթե ոչ, ապա ալգորիթմը շրջանցում է փեյվոլը հրատարակչության կամ անհրաժեշտ ամսագրի կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել