Որո՞նք են ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվով ամենափոքր համայնքները

Այսօր 08:00 մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Այս պահի դրությամբ ընտրություններին մասնակցել է 198.412 մարդ կամ ընտրողների 40.82 տոկոսը:

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքում  ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվով ամենափոքր համայնքները:

Առաջինը դա Դդմասարն է, այն գտնվում է Արագածոտնի մարզում և ունի ընտրելու իրավունք ունեցող 130 քաղաքացի: Հաջորդը Գեղաքարն է: Այն գտնվում է Գեղարքունիքի մարզում, ունի 135 ընտրող: Հաջորդիվ գալիս են Կանչը՝ Արագածոտնի մարզում(139 ընտրող) և Լանջառը, որը գտնվում է Արարատի մարզում: Վերջինս ունի 155 ընտրող:

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվով ամենախոշոր համայնքներն են Կապանը (35024), Չարենցավանը (29833), Բերդը (25072) և Սիսիանը (23213):

Նշենք նաև, որ այս պահի դրությամբ ընտրողների ամենափոքր թիվը գրանցվել է Դդմասարում (29), Կանչում (32), Լեռնարոտում (54), Ախպրաձորում (54) և Մաքենիսում(55):

Հիշեցնենք, որ քվեարկությունն ավարտվում է այսօր 20:00-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել