Արմավիրում պատանդ վերցված մանկապարտեզի աշխատակիցները և երեխաները ազատ են արձակվել, բացի մեկից: Ոստիկանության մամուլի խոսնակ Էդգար Ջանոյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին բանակցությունները դեռ շարունակվում են, դանակով ներս խուժած տղամարդը չի հայտնում իր պահանջները:
Հիշեցնենք, որ այսօր Արմավիրում մի քաղաքացի դանակով ներս է մտել «Մանուշակ» մանկապարտեզ և պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։ Ավելի ուշ պատանդները ազատ են արձակվել, բացի մեկից: