Մայր բուհը՝ հեռակա ուսուցման համակարգի դասապրոցեսի մասին

Մայր բուհում և՛ բակալավրիատի, և՛ մագիստրատուրայի հեռակա ուսուցման համակարգի դասերը բոլոր ֆակուլտետներում կսկսվեն նոյեմբերի 1-ից:

Նշենք, որ միայն Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում դասերը սկսվել են հոկտեմբերի 1-ից:

Ֆակուլտետներում հեռակա ուսուցման համակարգի 1-ին կիսամյակի դասերը կտևեն մեկ ամիս՝ բացառությամբ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, որտեղ կիսամյակի ծրագիրը կիրականացվի 3 ամսում (դասերը կանցկացվեն միայն ուրբաթ և շաբաթ օրերին):

Հեռակա ուսուցման համակարգում սովորողների վարձավճարների վերջնաժամկետը բոլոր ֆակուլտետներում հենց նոյեմբերի 1-ն է՝ բացառությամբ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի (դասերը շուտ մեկնարկելու համար):

Տեղեկացնենք նաև, որ հեռակա ուսուցման համակարգի դասերը բոլոր ֆակուլտետներում անցկացվելու են երկրորդ հերթով՝ բացառությամբ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, որտեղ ուրբաթ օրերին դասերը կլինեն օրվա երկրորդ կեսին, իսկ շաբաթ օրերին՝ առաջին կեսին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել