Ի՞նչ կենսագրություն ունի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը

Իրավաբան.net շարունակում է ներկայացնել պաշտոնատար անձանց կենսագրությունները: Ձեզ ենք ներկայացնում Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանի կենսագրությունը:

Ծնվել է 1978թ. սեպտեմբերի 21-ին, Երևանում։

1995թ. ավարտել է Ղ. Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցը։
1996թ. զորակոչվել է ՀՀ զինված ուժեր։
1999թ. աշխատել է ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանատանը որպես ավագ տեսուչ։
2000թ. ընդունվել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գյուղատնտեսական մեքենայացում ֆակուլտետ, որն ավարտել է 2005թ.՝ ստանալով ճարտարագետ – մեխանիկի որակավորում։
2001թ. աշխատել է «Զվարթնոց» ՄՕՊՓԸԲ-ի հատուկ զննման ծառայությունում` որպես ավագ տեսուչ։
2003թ. աշխատել է «Մաքս կոնցեռնե ՍՊ ընկերությունում` որպես անվտանգության ծառայության մասնագետ։
2005թ. աշխատել է «Տրանսալյանս» մաքսային պահեստում` որպես երկաթգծի պատասխանատու։
2013թ. աշխատել է «Վան» ՍՊ ընկերությունում որպես ֆինանսական տնօրենի խորհրդատու։
2013թ. հունիսի 17-ին Երևանի քաղաքապետի որոշմամբ նշանակվել է Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար։
2007թ.-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, Նուբարաշեն տարածքային կազմակերպության նախագահը։

Ամուսնացած է, ունի մեկ որդի։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել