Կարեն Կարապետյանի նոր որոշման համաձայն Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ հանդիպման համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 8-10-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Նախարարը՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ կներկայացնի Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: