Յուրաքանչյուր օրենքի նախագիծ նախ պետք է մերժի կամ հաստատի Մայր Աթոռը. Կարինե Եսայան

Մենք հստակ զգուշացում ունենք մեր Տիրոջից՝ զգուշանալ այն բոլոր լույսի կերպարանք առած պաշտոնյաներից, նրանց ներկայացրած բարեգործություն ներկայացվող բարեփոխումներից, որոնք իրականում չեն ծառայում Աստծուն, բոլորովին հաճո չեն Աստծուն: «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի խորհրդարանական քննարկման ժամանակ «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության համակարգող Կարինե Եսայանը ասաց, որ ծրագիրը հակաքրիստոնեական է:

«Մենք գտնում ենք, որ այս օրենքի նախագծով թիրախավորվում է հայ ընտանիքը: Հենց վերնագրից արդեն երևում է, որ թիրախավորված է ընտանիքը: Դարեր շարունակ ընտանիքը և հավատը եղել են այն սյուները, որոնց վրա հիմնված է եղել մեր ազգի գոյատևումը: Փորձում են ընտանիքը խարխլել, արմատախիլ անել, որպեսզի մեր հասարակության, մեր ժողովրդի յուրաքանչյուր անդամ դառնա խոցելի»,-նշեց նա:

Կարինե Եսայանը նկատեց նաև, որ այս ամենով մեզ փորձում են ընտելացնել Արևմուտքի արժեքներին. «Դուք Ձեր օրենքի նախագիծը փորձում եք հիմնավորել նրանով, որ 120 երկրներից ավելի արդեն ընդունել են այդ օրենքը: Գիտեք՝ Արևմուտքում բազմաթիվ երկրներ ընդունել են միասեռականների իրավունքները, միասեռականների սոցիալական ոլորտներում ներգրավվածության և խտրականության բացառումը: Դուք ուզում եք ասել, որ վաղը այս ամբիոնից այսպիսի օրինագիծ պետք է ներկայացնե՞ք»,-դիմեց նա Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանին:

Կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ յուրաքանչյուր նախագիծ նախ պետք է մերժի կամ հաստատի Մայր Աթոռը. «Այս բռնությունների հիմքը հոգևոր դաստիարակության պակասն է, որովհետև կանայք չգիտեն, թե ըստ Սուրբ Գրքի որն է իրենց առաքելությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել