Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1536-Ն որոշման հավելվածի 29-րդ կետը՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գիտակրթական գործունեությանն աջակցող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի»: