«Էրեբունի» ԲԿ-ի մոտ կրակոցներ են հնչել

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտ քաղաքացին գազային ատրճանակից նախազգուշական կրակոցներ է արձակել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

Նրա խոսքով՝ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ նրանցից մեկը օդ է կրակել: Միջադեպի մասնակիցների ինքնությունը հայտնի է:

Տուժողներ չկան, կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել