Շուրջ մեկ տարի տևած քննությունից հետո՝ Ռ. Մխիթարյանի նախագահությամբ, (կազմում՝ Մ.Պապոյան, Ս.Չիչոյան), դատարանը մերժեց մեղադրողի վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողեց Գեղամ Բակլաչևի վերաբերյալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.10.2016թ., 16 դրվագ ՀՀ քրեական օրենսքրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով կայացված արդարացման դատավճիռը։
Այս մասին փաստաբան Գեղամ Հակոբյանը գրում է ֆեյսբուքյան իր էջում:
«Հիշեցնեմ, որ մեղադրողը պահանջել էր Գ.Բակլաչևին դատապարտել 8 տարվա ազատազրկման»,-նշում է փաստաբանը։