Ռուսաստանի Դաշնության եվրոպական մասում գտնվող Պենզա քաղաքի կենտրոնում հատուկ ծառայության աշխատակիցները պատանդների ազատ արձակմանն ուղղված գործողություններ են իրականացնում:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, նախնական տեղեկությունների համաձայն՝ տղամարդը Պենզայի կենտրոնում երեք կնոջ է պատանդ վերցրել: Նրանցից մեկին հաջողվել է փախչել:
Տեղի լրատվամիջոցները պարզաբանում են, որ մրջադեպը տեղի է ունեցել «Մուրովեյնիկ» առևտրի կենտրոնի տարածքում: Ուժայինները բանակցություններ են վարում հրազենով, ենթադրաբար, որսոդական հրացանով զինված տղամարդու հետ: